HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Այդ մասին համապատասխան կարգադրությունը է ստորագրել Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինը։ Շաբաթական չորս անգամ հաճախականությամբ ինքնաթիռները թռիչքներ կիրականացնեն դեպի Երևան։ 

2021 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է «Ճամփորդի՛ր առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել Ռուսաստանի օդային սահմանը:

Նույն կարգադրությամբ վերականգնվել է նաև կանոնավոր ավիահաղորդակցությունը Ադրբեջանի հետ (Մոսկվա-Բաքու)։ Ի տարբերություն Հայաստանի, դեպի Ադրբեջան թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

Փետրվարի 8-ից Ռուսաստանը կվերականգնի նաև երկաթուղային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ Կսկսի գործել Մինսկ-Մոսկվա-Մինսկ երթուղին, ինչպես նաև Մոսկվա-Կալինինգրադ ուղղությունը, որը հետադարձ ճանապարհին կանգ է առնում Մինսկում։ Իսկ արդեն Բելառուսի մայրաքաղաք թռիչքները շաբաթական երեք անգամի փոխարեն կիրականացվեն հինգ անգամ։

Ռուսաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ դադարեցրել էր 2020 թվականի մարտին։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն էր։ Դեռ 2020 թվականի ամռանը Ռուսաստանը վերականգնել էր ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ։ Դրանց թվում էին Թուրքիան, Տանզանիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և այլն։ Իսկ 2021 թվականի հունվարին թռիչքներ են իրականացվել Հունաստան, Սինգապուր, Ֆինլանդիա, Վիետնամ, Հնդկաստան և Քաթար։

Լուսանկարը՝ hans-johnson / Flickr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter