Ախթալա-Նեղոց ճանապարհը փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ից 18:00-ն փակ է լինելու
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ից 18:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը շինարարական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Երթևեկության համար շրջանցիկ ճանապարհ չի սահմանվում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել