HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը պաշտպանական ոլորտում մեծացնում է համագործակցությունն Ադրբեջանի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին չորեքշաբթի՝ փետրվարի 3-ին, հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ։ Այդ մասին հայտնում է minval.az-ը։ 

Հանդիպման ընթացքում Ղարիբաշվիլին շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական հարաբերությունները։ Կողմերը նաև ընդգծել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա համագործակցության դրական դինամիկան։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման և ռազմական կրթության ոլորտում կապերի խորացման կարևորության հարցերը։

Լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter