HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղահանված քաշաթաղցիները իրենց խնդիրներն են քննարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները:

Հանդիպման ավարտին որոշվել է, որ քաշաթաղցիներից երկու ներկայացուցիչ կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ Արցախի հարցերով աշխատանքային խմբի հաջորդ նիստին, որի ժամանակ քաշաթաղցիները կներկայացնեն խնդիրների լուծման իրենց մոտեցումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter