HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյան. «Հայաստանը երբեք չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու փորձերը»

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:

Նախարար Նալբանդյանն ասել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս բարեկամական Կիպրոսի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցության առավել ամրապնդմանն ու զարգացմանը, եւ այս այցելությունը լավ հնարավորություն է ի մի բելերու ձեռքբերումները, մշակելու նոր նախագծեր եւ ծրագրեր:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Կիպրոսի համագործակցությունը վերելք է ապրել, ինչը նշանավորվել է նաեւ երկու երկրների ղեկավարների պետական փոխայցելություններով»,- հավելել է Նալբանդյանը:

Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման ուղիների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Նախարարները երկուստեք կարեւորել են կիպրահայ համայնքի նշանակալի ավանդն ու ներդրումը միջպետական համագործակցության ամրապնդման գործում:

Այս տարվա երկրորդ կեսին ԵՄ-ում կիպրական նախագահության ենթատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանն ու այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին, գոհունակությամբ նշվել է Եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացում Հայաստանի արձանագրված առաջընթացը:

Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ նախարարները մտքեր են փոխանակել կիպրական հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի վերաբերյալ:

«Հայաստանն իսկապես մտահոգված է Կիպրոսի խնդրի կարգավորմամբ: Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու փորձերը: Կիպրոսի խնդիրը պետք է գտնի իր արդարացի եւ իրավական լուծումը»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

Նա իր կիպրացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առնչությամբ Կիպրոսի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը սատարում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը:  

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ Եվրոպական միության վերաբերյալ հարցերում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում է ԱԳն մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter