HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը փոխում է Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած միգրացիոն քաղաքականությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի՝ փետրվարի 2-ին, իր երեք որոշումներով փոխել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից վարվող միգրացիոն քաղաքականության վեկտորը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ 

Իր հրամաններից մեկով Բայդենը հայտարարել է ներգաղթյալների ընտանիքների վերամիավորման աշխատանքային խմբի ստեղծման մասին, որոնք ձերբակալվում էին ԱՄՆ պետական սահմանն ապօրինաբար հատելու ժամանակ։ Թրամփի նախագահության տարիներին գործում էր այդ ներգաղթյալներին իրենց երեխաներից բաժանելու պրակտիկա, ինչը քննադատվում էր ոչ միայն ԱՄՆ-ում, այլև նրա սահմաններից դուրս։

Բայդենի մյուս գործողություններն ուղղված են ներգաղթյալների համար ամերիկյան քաղաքացիության ստացման հեշտացմանն ու նրանց արտագաղթի մղող պատճառների դեմ պայքարելուն։ Նա Դոնալդ Թրամփի քաղաքականությունն անվանում էր «բարոյական և ազգային ամոթ»։ Բայդենը հայտարարել է, որ կվերանայվեն նախորդ նախագահի բազմաթիվ որոշումներ, ինչը միտված կլինի ԱՄՆ-ում ստեղծել օրինական միգրացիայի համար անհրաժեշտ պայմաններ, որոնք կհամակարգվեն ամերիկյան դաշնային իշխանությունների կողմից։

Իր նախագահության առաջին իսկ օրվանից Ջո Բայդենը էական փոփոխություններ է արել ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Այսպես, ԱՄՆ-ն վերադարձել է Կլիմայի հարցերով փարիզյան համաձայնագրին, դադարեցվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը, ինչպես նաև դադարեցվել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը։

Լուսանկարը՝ Jewel Samad / AFP - Getty Images file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter