HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փոխվարչապետ․ «Կապիտալ ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտը կարող է փոխել այս տարվա տնտեսական աճի սպասումները»

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 4-ին, հավանություն տվեց տնտեսական արձագանքման նոր ծրագրին և գործողությունների պլանին։ Գործադիրը տնտեսական արձագանքման ծրագրի միջոցով կարճաժամկետ հատվածում նախատեսում է իրականացնել տնտեսական ակտիվության խթանում և գործարար միջավայրի աշխուժացում։

Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ 2020 թվականի տնտեսական անկումը գնահատվում է 7-8 %-ի շրջանակում։ Տնտեսական այլ հիմնական ցուցանիշների առումով նույնպես բացասական դինամիկա է գրանցվել։

Փոխվարչապետը նաև նշեց, որ Կառավարության նախորդ տարվա տնտեսական մի շարք միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել որոշակիորեն զսպել է՛լ ավելի մեծ անկման ռիսկը։

«Նոր ծրագիրը շեշտադրում է 3 հիմնական գերակայություն։ Դրանք են՝ տնտեսական ակտիվացման վերականգման արագացումը, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովումը և միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորումը։ Ծրագրով նախատեսված են 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր»,- հայտնեց Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝ նպատակային գործողությունների առանցքում է, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Աջակցության ծրագրերից են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառումներ, գյուղանտեսական ծրագրեր։

«Կապիտալ ծրագրերի մուլտիպլիկատիվ էֆեկտը կարող է էականորեն փոխել այս տարվա տնտեսական աճի սպասումները»,- նշեց Ավինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter