HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՕԵԿ-ականը բացառում է աներոջ գործոնը

«Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առեւտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը՝ Շինանյութի Սերոժը, հայտնի է որպես եզակի ճաշակի տեր անձնավորություն. նա ապրում է Աշտարակի ճանապարհին գտնվող «Էրմիտաժում»: Նրա փեսան՝ «Եվրոպայի» փոխտնօրեն Կարեն Բոթոյանը, ՕԵԿ-ի կողմից առաջադրվել է Գեղարքունիքի թիվ 23 ընտրատարածքում:

Նա 29 տարեկան է, ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանող: Իր առաջադրվելու մասին ասում է. «Իմ աներոջ ֆակտորը բացառվում ա: Ինքն իր ամբողջ կյանքում քաղաքականության մեջ չի եղել: Ոչ մի կուսակցության անդամ չի եղել, չի էլ լինելու: Էնպես որ աներոջն էս հարցում ներքաշելը ճիշտ չի: Ի՞նչ անենք, որ իմ աներն ա»:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter