HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատերազմական գործողություններին առնչված քաղաքացիներին հոգեբանական աջակցություն կտրամադրվի

2020 թվականի սեպտեմ­բերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման նպատակով կառավարությունը նախատեսում է հոգեբանական աջակցություն տրամադրել բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչված քաղաքացիներին։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 4-ի նիստում։

Ըստ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30%-ի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ուստի հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ։

Խնդրի համակարգային լուծման համար ակնկալվում է թիրախավորել հանրության բոլոր շերտերին։ Խմբերը ձևավորվել են ըստ խնդրի լուծման հրատապության և տրամադրվելիք հոգեբանական օգնության առաջնահերթության։

Նախատեսվող ծառայություններն են՝

  • անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ,
  • խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ,
  • առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա (մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ,
  • հոգեբանների շարժական խմբերի ծառայություն՝ (մինչև 8 սեանս).
  • հոգեբանական թեժ գծի ծառայություն,
  • ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությունը, այդ թվում` ժեստերի լեզվի թարգմանություն, հայերեն լուսագրերի առկայություն,
  • էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն։

Թիրախային խմբեր են` անհետ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները, գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները, տեղահանվածները, ուղղակի մասնակցություն չունեցող անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter