HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախադպրոցական տարիքի արցախցի երեխաներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 1-ը

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20 000-ական դրամի չափով աջակցության ծրագրի այն շահառուներին, ովքեր դեռևս չեն օգտվել օժանդակությունից, տեղեկացնում է, որ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը:

Նախարարությունը հորդորում է նշված ժամանակաընթացքում երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝  ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանի Հանրապետությունում՝ «Հայփոստի», իսկ Արցախում՝ «Արցախփոստի» բաժանմունքներ՝ ստանալու հասանելիք գումարը:

Մարտի 1-ից հետո, նախարարության տեղեկացմամբ, ծրագիրն այլևս չի գործի:

Լուսանկարում՝ արցախցի երեխաներ, ապաստարանում, Սարո Բաղդասարյան/Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter