HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ընտրակաշառք՝ 25.000 դրամ

Կոտայքի թիվ 27 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի պատգամավորի թեկնածու Գուրգեն Եղիազարյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ այդ ընտրատարածքում իշխանական թեկնածուները խմբեր են ձեւավորել, ցուցակներ կազմել եւ ընտրակաշառք են բաժանում: «Աննախադեպ դեպք է գրանցվել: Աբովյան քաղաքում հարյուրապետեր կան, որոնք ցուցակագրում են 100-ական մարդ՝ 25 հազար դրամով: Փաստորեն, գլխաքանակն արդեն հասել է 25 հազար դրամի»,- ասել է նա:

Թե իշխանական թեկնածուներից որ մեկն է այդ գումարը բաժանում, Գուրգեն Եղիազարյանն առայժմ չի նշում: Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ-ն թիվ 27-ում առաջադրել է Համլետ Հայրապետյանին, ԲՀԿ-ն էլ՝ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter