HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա․ Ջանջուղազյան․ «Տարվա ավարտին պետական պարտքը կկազմի 8,9 մլրդ դոլար»

Այս տարվա ավարտին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 8,9 մլրդ դոլար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցում հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հայաստանի պետական պարտքը անցյալ տարվա վերջին կազմում էր 7 մլրդ 968 մլն դոլար։ Հայաստանն իր պարտքային բեռն ավելացնում է 750 մլն դոլարով։ 

«Նախարարին չի մտահոգու՞մ, թե որքան կկազմի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, և ինչ ուղղությամբ են պատրաստվում ծախսել այդ գումարները»,- հարցրեց «Ազատության» թղթակիցը։ Ատոմ Ջանջուղազյանն ի պատասխան հայտնեց, որ այդ գումարները ծախսվում են բյուջեով նախատեսված ուղղություններով, քանի որ այն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր է։

«Ենթադրվում է, որ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 66,3 տոկոս է լինելու։ Կառավարության պարտքը ենթադրվում է, որ բացարձակ թվով կմոտենա 8,5 մլրդի։ Պետական պարտքը կկազմի մոտավորապես 8,9 մլրդ դոլար։ Մոտ 66% Կառավարության պարտքն է, մոտ մինչև 70%՝ ընդհանուրը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ նախարարի՝ պետք է մտածենք ոչ թե պարտքը բացարձակ թվով նվազեցնելու մասին, այլ՝ ՀՆԱ-ի ավելի արագ աճի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter