
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում տուն կորցրած քաղաքացիներն աջակցություն կստանան
Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված քաղաքացիները դրամական աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 4-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթով։
Աջակցություն կստանան այն քաղաքացիները (այդ թվում՝ երեխաները), որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ:
Սոցիալական աջակցությունը կտրամադրվի՝
- միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ՝ որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում,
- ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ, 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել