HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն այցելել է Ուռուցքաբանության և Արյունաբանական կենտրոններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը և Գևորգ Սիմոնյանը, առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանն այցելել են ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ԱՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ ոլորտի պատասխանատուները շրջել են վերանորոգված բաժանմունքներով, եղել քիմիաթերապիայի բացօթյա սրահում, ծանոթացել վիրահատարանի ու վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանը, այցելել Կանանց առողջության նորաբաց կլինիկա ու թորակալ վիրաբուժության բաժանմունք:

Նարեկ Մանուկյանը ներկայացրել է կենտրոնի կարողություններն ու առկա հնարավորությունները, վերջին շրջանում կատարված բարեփոխումներն ու սարքերով հագեցվածությունը: Միաժամանակ, անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին, ինչպես նաև նախատեսվող անելիքներին:

Անահիտ Ավանեսյանը դրական է գնահատել բոլոր փոփոխությունները և հույս հայտնել, որ բարվոք պայմաններն ու նյութատեխնիկական հագեցվածությունը բուժման գործընթացում ցանկալի արդյունք կապահովեն:

Այնուհետև, նախարարն ու տեղակալներն այցելել են ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն և տնօրեն Սամվել Դանիելյանի հետ շրջել հաստատության տարածքում:  

Սամվել Դանիելյանը ներկայացրել է կենտրոնում կատարված փոփոխությունները, առկա կարողություններն ու հնարավորությունները:

Անահիտ Ավանեսյանն այցի ընթացքում հանդիպել է բուժման մեջ գտնվող երեխաներին, զրուցել ծնողների հետ, հետաքրքրվել փոքրիկների բուժման ընթացքով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:

Այցի ավարտին կայացել է հանդիպում Արյունաբանական կենտրոնի անձնակազմի հետ: Վերջիններս ներկայացրել են կենտրոնի նվաճումներն՝ ըստ ուղղությունների, կիսվել խնդիրներով ու նոր մտահղացումներով:

Նախարարը ողջունել է հավակնոտ ծրագրերի իրականացմանն ուղղված կենտրոնի անձնակազմի վճռականությունը և ընդգծել, որ պոտենցիալն ակներև է՝ տարածաշրջանում լավագույն ու մրցունակ արյունաբանական ծառայություն ունենալու առումով», - նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter