HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի պաշտոնական կայքը։

«Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։

Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության, պատրաստականության գործընթացի կազմակերպումն ու այլ հարցեր։

ԶՈւ գլխավոր շտաբի պետը նախանշել է այն հիմնական խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, տվել համապատասխան հրահանգներ հետագա ծառայությունն էլ ավելի արդյունավետ կատարելու վերաբերյալ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա», - նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter