HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշանություն». Վովաշեն, Վովագավիթ, Նոր Վովք...

Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ կապված առաջիկա ընտրությունների հետ, եւ հայտարարել, թե իրենք անաչառ են լինելու, իսկ իրենց մոտեցումները լինելու են վերկուսակցական եւ վերքաղաքական:

«ՉԻ»- Ամեն ինչ կարծես թե ճիշտ է՝ բացի ամսաթվից: Ըստ էության, պրն Գասպարյանն այս հայտարարությունը պիտի ապրիլի 1-ին աներ: Չնայած նա մեղավոր չէ, որ ապրիլի 1-ը կիրակի է եղել, եւ աշխատանքային խորհրդակցությունը երկու օրով հետաձգվել է:

Այսպես թե այնպես պետք է արժանին մատուցել ոստիկանապետի հումարի զգացմանը: Սաստիկ անաչառ այդ կառույցն արդեն առիթ ունեցել է իր մասնակցությունը բերել ընտրությունների նախապատրաստմանը՝ հրապարակելով ընտրողների ցուցակները, ինչը զվարճանքի անմոռնալի պահեր է պարգեւել հայ հանրությանը: Ցուցակներում, ինչպես հայտնի է, տեղ են գտել հարյուրավոր Լուսինեներ, հարեւան հանրապետությունների բնակիչներ, հանգուցյալներ եւ այլն: Ընտանի կենդանիներ՝ ոչ, առայժմ չեն հայտնաբերվել, բայց չարժե հուսահատվել, ցուցակները նոր-նոր ճշտվում են:

Ի դեպ, պրն Գասպարյանը ճիշտ կաներ, եթե «չմանրանար» եւ հասցե-հասցե անուններ հորինելու փոխարեն միանգամից մի երկու նոր թաղամաս հորիներ՝ իրենց ընտրողներով: Ասենք՝ Վովաշեն, Վովագավիթ, Նոր Վովք եւ այլն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter