HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն առաջիկայում կժամանի Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը կկայանա առաջիկայում։ Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչքանով տեղյակ եմ, ներկայումս բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցելություն կազմակերպելու ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ այդ այցելությունը տեղի կունենա առաջիկայում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- նշել է Զախարովան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր Արցախ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին, որը պետք է օգներ տարածաշրջանում պատմամշակութային ժառանգության վերականգնմանը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter