HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը վերացնում է լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները հայաստանյան 13 ընկերությունների համար

Ռոսսելխոզնադզորը փետրվարի 5-ից մասամբ կվերացնի Ռուսաստանի Դաշնություն Հայաստանից լոլիկի և պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրությանը։

«Ռոսսելխոզնադզորը 2021 թվականի փետրվարի 5-ից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների համար հանում է լոլիկի և պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները, որտեղ չեն հայտնաբերվել մոզաիկա պեպինո (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այդ մասին որոշումն ընդունվել է լոլիկ և պղպեղ արտադրող հայաստանյան ջերմոցային տնտեսությունների կարանտինային բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքների հիման վրա։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել էր 2020 թվականի դեկտեմբերի 14-ից՝ արտադրանքի մեջ մոզաիկա պեպինո վիրուսի հայտնաբերման պատճառով:

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter