«Առավոտ». ինքնաբացարկները «տեղի խնդիր» չե՞ն
«Մենք գործադիրում ենք աշխատում, կարիք չկա, որ ցուցակում լինենք»,- Aravot.am-ին ինքնաբացարկ գրելու իր դիմումը այսպես է մեկնաբանել Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Նա ԲՀԿ համամասնական ցուցակի 62-րդ համարն էր: Դիտարկմանը՝ ցուցակում ընդգրկվելիս չգիտեի՞ք, որ գործադիրում եք աշխատում, զրուցակիցը արձագանքել է. «Մեր կուսակցության քաղխորհուրդը որոշեց այդպես: Հիմա էլ նորմալ է: Մենք համարում ենք, որ մենք գործադիրում անելիք ունենք, երկու մարզպետով որոշել ենք մեր աշխատանքով զբաղվել»:
ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկի դիմում ներկայացրած մյուս մարզպետը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն է, որը ցուցակի 60-րդ հորիզոնականում էր: Սերգեյ Բագրատյանը հավաստիացրել է, որ ինքնաբացարկների պատճառը «տեղի խնդիր չէ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել