HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) վերահսկում է հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների ընթացքը: Տարեսկզբից մշակված նոր կարգի համաձայն՝ ստացման և բացթողնման փաստաթղթերին կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը: Նախարարությունում ստեղծվել է գործընթացը  համակարգող հանձնաժողով: Այս մասին ասվում է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Բեռների բաշխումը հասցեատերերին շարունակվում է իրականացվել համայնքապետարանների միջոցով: ԱԻՆ-ն համագործակցում է մյուս գերատեսչությունների՝ մասնավորապես Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ:

«Պատերազմից հետո բեռներ են ուղարկվում միայն արտերկրից՝ ոչ միայն Արցախում բնակվողների և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքների, այլ նաև կամավորական տարբեր ջոկատներով մարտական գործողություններին մասնակցած անձանց համար:  Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոգում է նաև բեռների՝ դեպի մարզեր տեղափոխման հարցը՝ ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով»,- ասվում է հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter