Տիգրան Ավինյանը «Վեոլիա» ընկերության՝ Հայաստանի հարցերով տնօրենի հետ քննարկել է ջրի սակագնի հարցը
Փետրվարի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահի տեղակալ, Հայաստանի հարցերով տնօրեն Մալիկա Գենդուրիին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայություը։
Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրություոնւմ, փոխվարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը Հայաստանում՝ շեշտելով դրա շարունակականության անհրաժեշտությունը և Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը նոր ներդրումներ ներգրավելու հարցում: Նա ընդգծել է, որ ջրային ոլորտում տարվող քաղաքականությունն արդյունավետ կլինի ՀՀ կառավարության և ընկերության սերտ գործակցությամբ: Տիգրան Ավինյանը հավելել է, որ նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով մի շարք ծրագրեր են անավարտ մնացել, որոնք առաջիկայում պետք է շարունակվեն և կոնկրետ արդյունքներ ունենան: Փոխվարչապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ջրային համակարգի բարելավման խնդրի վրա՝ շեշտելով հատկապես արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:
Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ կառավարության հետ համատեղ հնարավոր կլինի լուծել ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև կայունացնել կողմերի միջև կնքված համաձայնագիրն ու ամբողջ ծավալով կյանքի կոչել այն:
Կողմերն անդրադարձել են նաև սակագնի հարցին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանն ու դրանց որակի բարձրացման հնարավորություններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել