HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Վեոլիա»-ի՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը հանդիպել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիի, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ: Այս մասին հաղորդում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը։

Հանդիպմանը ներկա էին նաև Հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը, Սեդա Շահինյանը և Կամո Սարգսյանը: Քննարկվեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սպասարկման որակի ցուցանիշներին, ներդրումային ծրագրերին և սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter