HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման հանձնաժողովի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ներկայացնելով վերջին 3 տարիների համեմատական պատկերը՝ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ եթե 2018թ. փորձնական ծրագրով իրականացվել էր 157 սուբվենցիոն ծրագիր՝ պետական բյուջեի 1.7 մլրդ դրամի չափով համաֆինանսավորմամբ, ապա հաջորդ տարի ծրագրերի թիվը եռապատկվել էր՝ հասնելով 464-ի՝ պետական բյուջեից տրամադրված 9.59 մլրդ դրամի չափով: Ըստ նրա՝ 2020թ. ծրագրերի քանակն ու ծավալը էականորեն աճել են՝ հասնելով 660-ի, որից 570-ի համար ՀՀ բյուջեից հատկացվել էր 14.3 մլրդ դրամ: ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ վերոնշյալ ծրագրերն ընդգրկել են համայնքային կյանքի զարգացման գրեթե բոլոր ուղղությունները՝ ասֆալտապատում և փողոցային լուսավորության համակարգի կառուցում, ջրային և ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում, բնակավայրերի գազաֆիկացում: Այդ շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հասարակական ու բազմաբնակարան շենքերի, մանկապարտեզների, այգիների և պուրակների կառուցման կամ նորոգման ծրագրերը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի ավարտված ծրագրերի արդյունքները: Քննարկվել են 2020թ. սկսված, սակայն կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով անավարտ մնացած ծրագրերը: Անդրադարձ է կատարվել 2021թ. նոր սուբվենցիոն նախնական հայտերի, ինչպես նաև սուբվենցիաների տրամադրման ընդհանուր քաղաքականության հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter