HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

32-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ բանկի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

2021թ. փետրվարի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ավազակային հարձակմամբ զինված մուտք է գործել երևանյան բանկերից մեկի մասնաճյուղ, սակայն հարձակում կատարած անձը վնասազերծվել է բանկի անվտանգության աշխատակիցների կողմից։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախնական տվյալներով՝ բանկի մասնաճյուղ ներխուժած անձը ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 5.665.233 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

«Նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննութուն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ  հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.: Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել։

Հայտնաբերվել է որպես զենք օգտագործված հուշանվեր ատրճանակը և հափշտակված գումարը: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ», նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter