HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ-ն քննարկել է կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրը

Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական  հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի  և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար -ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ,ինչպես նաև «Արցախէներգո» և  «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:

Քննարկման թեման բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման  գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է  մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում: Չգազաֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազաֆիկացված թաղամասերի համար  էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:

Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները:

Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով:Դրանք վերաբերվում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն,փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն,ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն :

Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան  ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter