HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ջրվեժ թաղամասում․ կա զոհ

Փետրվարի 6-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում՝ «Մուշ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ Ե, ծնված 1998 թ), «Lada Granta» (վարորդ՝ Հ Թ, ծնված 1963 թ) և «Mercedes C200» մակնիշների ավտոմեքենաները վերջինս բախվել է «Մուշ» ռեստորանի պատին, այնուհետև՝ «Խնձորանոց» ռեստորանի ճաղավանդակներին։ Շտապօգնության աշխատակիցները Վ Ե-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Փրկարարները «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայի վարորդին անգիտակից վիճակում դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter