HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Ավելացված արժեքի հարկը կործանարար կլինի կրթության ոլորտի համար

Կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով 2021 թ.-ին սպասվող հարկային ճեղքի կրճատման նպատակով Կառավարությունը ելքեր է փնտրել: Կարծես երկար մտածելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ գտնվել է Կառավարությունից որևէ ջանք ու երևակայություն չպահանջող տարբերակը՝ սահմանափակել Ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման հարկային արտոնությունները առողջապահության և կրթության ոլորտներում:

ՀՀ վարչապետի՝ 2020 թ դեկտեմբերի 30- որոշմամբ՝ Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթՈրպես կանոն, Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները կտրված են իրականությունից, դրանք չեն համաձայնեցվում ոլորտի մասնագետների, փորձագիտական դաշտի հետ:

Իսկ կրթության ոլորտի մասնագետներն արդեն ահազանգում են՝ հարկային լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կործանարար կլինի կրթության համար՝ ընդհանրապես, հանրակրթական ծրագիր իրականացնող ոչ պետական դպրոցների համար՝ մասնավորապես։

Հայկազ Նավասարդյան, «Ուսում» դպրոցի հիմնադիր

«Կարծում եմ՝ որոշման նախագիծը կազմողները լավ չեն ուսումնասիրել լրացուցիչ այդ հարկի հետևանքները կրթության ոլորտի վրա, չեն հաշվարկել, թե ինչ վնասներ կարող է կրել պետությունը: Մասնավոր դպրոցների և նախակրթարանների պարագայում պետությունը ոչ թե շահելու է, այլ ֆինանսապես էապես տուժելու էՄոտ 7000 երեխա հաճախում է մասնավոր մանկապարտեզ: Այնպես չէ, որ պետությունն ի վիճակի է երեխաներին ընդգրկել պետական ոլորտ, հետևաբար երեխաների մեծ մասը դուրս է մնալու մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից՝ իր հետևանքներով. սկսած նրանից, որ որոշ ծնողներ ստիված կլինեն տանը մնալաշխատանքի դուրս չգալ, նրանց կողմից տրվող եկամտահարկը կպակասի և այլն:

Ոչ պետական դպրոցներն ունեն մոտ 10 500 աշակերտ: Այս դպրոցներ հաճախող աշակերտների հաշվին պետությունը տնտեսում է մոտ 2,5 միլիարդ դրամ: Հաշվենք՝ յուրաքաչյուր աշակերտի համար պետությունը տարեկան հատկացնում է 235 000 դրամ: Այս թիվը բազմապատկենք 10 500-ով: Սրան գումարած՝ նաև ոչ պետական դպրոցներում աշխատող ուսուցիչներին պետությունը սոցապահովագրության մեջ չի ներառում, նրանց վերապատրաստում չի կազմակերպում, դասագրքեր չի տրամադրում տարրական դասարաններին, դպրոցը շահութահարկ, այլ հարկեր է վճարում պետությանը, տարածք, շինություն է վարձակալում և այլն, և այլն: Եթե հաշվենք, ոչ պետական դպրոցները պետությանը մոտ 4, 5 միլիարդ դրամի օգուտ են տալիս:

ԱԱՀ-ի կիրառման դեպքում մի քանի տարբերակ ենք դիտարկել: Առաջինն 
ուտոպիստական տարբերակն է, երբ ոչ մի մասնավոր դպրոց չի փակվում, ոչ մի երեխա դուրս մի գալիս դպրոցից: Այստեղ պետությունը, կիրառելով 20 % ԱԱՀ, շահում է ընդամենը մեկ միլիարդ դրամՄենք ոչ պետական դպրոցների ավելի քան 2600 ծնողի շրջանում անանուն հարցում անցկացրինք: Ահա արդյունքը՝ «Պատրաստ եմ վճարել»՝ 1 %-ից պակաս, «Դժվարությամբ, բայց կվճարեմ»՝ 10 %, «Ամենայն հավանականությամբ՝ կտեղափոխեմ այլ դպրոց»` 28,4 %, «Երեխային անպայման կտեղափոխեմ պետական  դպրոց»՝ 38,3 %, «Այս պահին չեմ կարող պատասխանել»՝ 1 %-ից պակաս: Արդեն 66 %-ը մտածում է, որ երեխային կտեղափոխի պետական դպրոց:

Հիմա եթե այդքան երեխայի տեղափոխում են պետական դպրոց, թվում է՝ ինչ է եղել, որԲայց պետության վրա ծախսերն ավելանում են՝ ամեն աշակերտի համար՝ 235 000, գումարած՝ պետք է ավելանա ուսուցիչների թիվը՝ սոցփաթեթի, վերապատրաստման ծախսերով և այլն

Ոչ պետական դպրոցները փոքրաթիվ դասարաններ ունեն՝ միջինը 14-16 աշակերտ: Երբ դասարանից 2, 3, 4 աշակերտ է դուրս գալիս, դասարանը չի փակվում. դպրոցի ծախսերը մնում են անփոփոխ՝ ուսուցչի աշխատավարձ, վարձակալության գումար, ջեռուցման, կոմունալ այլ ծախսերը չեն պակասում, սակայն այդ մի քանի աշակերտի բացակայությունն անգամ անմիջապես ազդում է դպրոցի եկամտի վրա:

Երկրորդ տարբերակ՝ երբ աշակերտության թիվը մինչև 30-33 % -ով է նվազում, զուգահեռ դասարաններ ունեցող դասարանները կարող են միավորվել՝ 3-ի փոխարեն դառնալ 2: Այս դեպքում, ըստ մեր հաշվարկների, պետությունը տուժում է 777 միլիոն դրամի չափով:Երբ աշակերտության թիվը նվազում 50 %-ով փակում է դասարանների կեսը, կրճատվում են ուսուցիչների և այլ աշխատողների հաստիքներ: Այդ ժամանակ դպրոցի եկամուտը պակաս վճարվող վարձի պատճառով նվազում է: Խնդիր է առաջանում բարձրացնել ուսման վարձը: Բայց սա իրատեսական չէ, քանի որ ոչ բոլոր ծնողներն են վճարունակ: Այս դեպքում էլ պետության վրա ծախսերը ավելանում են 1 միլիարդ 750 միլիոն դրամով:

ԱԱՀ-ի կիրառումն անգամ պետական դպրոցների պարագայում չաշխատող մոդել է.  ստացվում է՝ պետությունը տալիս է պետական դպրոցների ԱԱՀ-ն, հետո հետ է վերցնում: Այսինքն՝ ուռճացնում է բյուջեից հատկացված գումարը կրթության վրա, բայց ոչինչ չի շահում՝ մի ձեռքով տալիս է, մյուս ձեռքով՝ վերցնում: Հնարավոր է, որ այս պարագայում դպրոցը հայտնվի շահույթ վճարող կազմակերպությունների ցանկում, որը բացասական ազդեցություն կունենա տնտեսված գումարների արդյունավետ օգտագործման վրա:

Սահմանադրությամբ՝ հանրակրթության ֆինանսավորումը պետությունը վերցրել է իր վրա, հետևաբար՝ պետությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր երեխայի միջնակարգ կրթությունը: Հիշենք, որ ոչ պետական դպրոցները պետությանը 4,5 միլիարդ օգուտ են տալիս՝ չստանալով ոչ բարոյական, ոչ շենքային և ոչ էլ ֆինանսական որևէ աջակցություն:

Այսինքն՝ ոչ պետական դպրոցները, ինձ նման մարդիկ, ստեղծել են մի կրթօջախ, գումար են հավաքում, աշխատատեղեր են ստեղծել, սոցիալական խնդիրներ են լուծում, պետության բյուջե են մուծում ֆինանսական միջոցներ՝ եկամտային և այլ հարկերև պետությունը քիչ է որ ազատվել է բավականին մեծ ֆինանսական ծախսերից, ասում է՝  գիտե՞ս, 4,5 միլիարդը քիչ է, 6,5 միլիարդ պետք է տաս: Արդյոք դա հնարավոր կլինի՞: Այս միջոցով, վստահ եմ, հնարավոր չի լինի: Հակառակ էֆեկտը կունենա»:

Շամամ Գևորգյան՝ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն

«Կարծիք կա, թե մասնավոր դպրոցները հասանելի են միայն վճարունակ խավին: Դա կարծրատիպ է: Գրեթե բոլոր դպրոցներն իրականացնում են ճկուն զեղչային քաղաքականություն, շատ աշակերտներ սովորում են անվճար կամ չնչին ուսման վճարներով, ու ԱԱՀ-ի կիրառման դեպքում դպրոցները ստիպված են լինելու սահմանել ամենաբարձր սակագինը, որից դպրոցը ստիպված է լինելու վճարել հարկերը: Հստակ սակագնի սահմանման դեպքում դպրոցը հնարավորություն չի ունենալու անհատական զեղչային քաղաքականություն ու սոցիալական ծրագրեր իրականացնել: Հետևաբար, այո, մասնավոր հանրակրթությունը աստիճանաբար, կարճ ժամանակ անց, վերածվելու է էլիտար ոլորտի, քանի որ միայն վճարունակ հատվածն է ի վիճակի լինելու վճարել: Եթե մասնավոր հանրակրթությունը տանում ենք էլիտարացման, ապա այս որոշումը տեղին է, սակայն, վստահ եմ, որ Կառավարությունում նման միտում չունեն: Պարոն Նավասարդյանի ներկայացրած հարցման արդյունքները թարմացվել են՝ երեկ 38 %-ն էր նշել, որ իրենց երեխային հաստատ կտեղափոխեն այլ դպրոց, այսօր այդ թիվը 40 % է: Այսինքն՝ մասնավոր դպրոցների ծնողների շրջանակում կատարած հարցման շրջանակներում 2833 հարցվածների 40 %-ը աշակերտին պետական դպրոց տեղափոխելու միտում ունի: Սա ապացուցում է, որ մասնավոր դպրոցներում էական նշանակություն ունի ուսման վարձի չափը:

Արտագաղթը ևս սոցիալական հետևանք է լինելու: Կրթության այլընտրանք փնտրելու նպատակով գիտական ուժերի արտահոսքը նորություն չէ: Սա նպաստելու է դրան: Մեր հարցման մեջ շատերը, որպես այլ տարբերակ, նշել են, որ այո, այլընտրանքային կրթության փնտրտուքներով ստիպված են լինելու արտագաղթել: Մասնավոր հանրակրթությանը նախապատվությունը տված ծնողների ճնշող մեծամասնությունը նրանք են, որոնք իրենց կենցաղում կարող են ինչ-որ բան կրճատել, այդ գումարն ուղղել երեխայի կրթությանը:

Մասնավոր հանրակրթությունը տարիների ընթացքում բավականին կայացած ու արժեք ստեղծած ոլորտ է: Չանտեսենք փաստը, որ տարատեսակ միջազգային օլիմպիադաների ժամանակ հաղթանակների գերակշիռ մասը մասնավոր սեկտորի դպրոցի երեխաների ձեռբերումներն են: Այդ արդյունքի պահպանման ու շարունակականության անհրաժեշտություն ունենք»:

Արտակ Քյուրումյան, պետական ֆինանսական կառավարման փորձագետ

«Հինգ տարի է ՝ Հայաստանը չունի կրթության զարգացման ծրագիր: Ափսոս, որ վարչապետը կրթության որակի, զարգացման խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ առաջնահերթությունը տալիս է տեխնիկական լուծումներին, որոնք ոչ մի տեղ չեն տանում: Կրթությունը ԱԱՀ-ով հարկելու ֆինանսական ակնկալվող օգուտներն այնքան չեն, որքան հույս ունի գործող կառավարությունը: Կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն 2,5-ից ավել տարի է՝ չենք տեսնում, որ Կառավարությունը զբաղվի այդ հարցով: Մի շարք դպրոցներում չունենք որոշ առարկաների ուսուցիչներ: Օրինակ՝ 2019-2020 թթ.-ի տվյալներով՝ 14000 դպրոցում ունենք ֆիզիկայի 1071 ուսուցիչ, կենսաբանության 1000  ուսուցիչ:

Ֆինանսական որքա՞ն ռեսուրս է հարկավոր, որ դպրոցները համալրենք ուսուցչական համապատասխան կազմով: Այս խնդիրն է առաջնայիններից մեկը: Տարիներ շարունակ խոսում ենք, որ կրթությանը հատկացվող միջոցները պետք է դիտվեն ոչ թե որպես ծախս, այլ որպես ներդրում: Կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով Կառավարությունը ֆինանսական խնդիրներ ունի և դրանք ծածկելու համար ելքեր է փնտրում՝ որոշելով  հարկել կրթությունն ու առողջապահությունը:

Այս ոլորտները 2007թ.-ից ազատված են եղել ԱԱՀ-ից: ԱԱՀ-ի կիրառումը թանկացնելու է այդ ծառայությունները:

2018թ. -ի հոկտեմբերին ներկայացվեց Հարկային օրենսգրքի առաջին փոփոխությունը: Այդ ժամանակ առաջարկեցի առհասարակ հրաժարվել ԱԱՀ-ից, բայց Կառավարությունից պատասխանեցին, որ դա ենթադրում է համակարգային փոփոխություն, ինչին իրենք պատրաստ չեն: Գաղափարը սա էր՝ հրաժարվել ԱԱՀ-ից, դրա փոխարեն ներմուծել սպառողական հարկ, այսինքն՝ եթե հարկում եք, հարկեք սպառումը, ոչ թե ներդրումները:

Այդ կոնցեպցիայի շրջանակներում կրթությանը հատկացումները կդիտարկվեին ոչ թե որպես սպառում, այլ ներդրում և չէին հարկվի: Այն խնդիրը, որ փորձում են լուծել Կառավարությունում՝ կախված բյուջեի ճեղքից, ԱԱՀ-ի կիրառումը չի փրկի: Մեր բյուջեի  կրթական ծախսերը մեծ չեն, ԱԱՀ-ն հանրակրթության պետական հատվածի մասով, ըստ էության, կուռճացնի բյուջեն՝ առանց կրթության ոլորտի քանակական ու որակական ցուցանիշների փոփոխության: Հարկի չափով բյուջեի ծախսերը կավելանան, Կառավարությունը կասի, որ տեսեք, կրթության ֆինանսավորումն ավելացրել ենք, բայց իրականում ոչինչ չի ավելա, վարչապետն էլ, հավանաբար, կհայտարարի, թե Կառավարությունը լավ է աշխատում ու նախարարներին պետք է պարգևատրել դրա համար: Կարծում եմ, որ ԱԱՀ-ի կիրառումը կործանարար ազդեցություն կունենա ոչ միայն ոչ պետական դպրոցների, այլև միջին ու մասնագիտական նախնական կրթության բնագավառում: Առանց այդ էլ, շրջանավարտների թվերն աստիճանաբար նվազում ենԵթե այդտեղ էլ գները բարձրանանո՞վ է գումար ծախսելու, գալու այդ ոլորտ: Այսինքն՝ այս ոլորտն ամբողջությամբ մնալու է պետական ֆինանսավորման հույսին, ավելանալու են նաև այն մի քանի ընկերությունների ծախսերը, որոնք իրենց համար կադրեր էին պատրաստում այս հաստատություններում:

Չկա նաև այն ընկալումը, թե ինչու են ծնողները նախընտրում ոչ թե պետական հանրակրթական հաստատությունները, այլ մասնավոր դպրոցներըԱյնպես չի, որ մարդիկ ավելի փող ունեն: Կա որակի խնդիր: Մենք տեսել ենք Կառավարության տասնյակ որոշումներ, բայց պետական հանրակրթական հաստատություններում կրթության որակի հարցը չի լուծվում: Փոխանակ այդ հարցը քննարկվի, թե ինչու չեն կարող պետական դպրոցները մրցակցել մասնավոր դպրոցների հետ, պայքարում են մասնավորի դեմ»:

Մեկնաբանություններ (1)

Գրիգոր
Ակնհայտ երևում է, որ պետ. բյուջեն չի շահում, նույնիսկ ավելին` տուժում է ամբողջ կրթության որակը և երկրի ապագան։ Էլ ի՞նչ տնտեսություն գիտական հենքի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter