HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազման մասին

Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Քերքհովենը։

«Սա լավ պահ է, որպեսզի ընդգծվի այն փաստը, որ մենք ականատեսն ենք մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կրճատման»,- ընդգծել է փորձագետը։ Նրա խոսքերով՝ դրան հնարավոր է եղել հասնել շնորհիվ այն միջոցների, որոնք ընդհատում են վիրուսի փոխանցման շղթան։ Խոսքն առաջին հերթին պատվաստումների մասին է։ Ընդ որում Քերքհովենը կոչ է արել բոլոր այն երկրներին, որտեղ նվազում է COVID-19-ի նոր դեպքերի թիվը, շարունակել հետևել սանիտարական միջոցների պահպանմանը։

Ավելի վաղ, ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ մարդիկ, որոնք ստացել են COVID-19-ի պատվաստանյութ, ավելի շատ են, քան կորոնավիրուսով վարակվածները։ «Մի կողմից, սա լավ նորություն է և հիանալի ձեռքբերում նման կարճ ժամանակահատվածի համար: Սակայն պատվաստումների երեք չորրորդից ավելին բաժին են հասնում ընդամենը տասը երկրների, որտեղ ձևավորվում է համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 60 %-ը»,- ընդգծել է նա։

Գեբրեյեսուսը կրկին կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք արդեն իսկ պատվաստել են իրենց բուժաշխատողներին և խոցելի խմբերի ներկայացուցիչներին, պատվաստանյութը կիսել այլ երկրների հետ՝ միայն դրանից հետո անցնելով զանգվածային պատվաստումներին։

Լուսանկարը՝ AP Photo/Oded Balilty

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter