HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարանդայի շրջանից հայտնաբերվել է զինծառայողի ևս 2 աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն:

Ըստ ԱԻՊ ծառայության հաղորդագրության՝ վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով 1367 է:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված՝ այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter