HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

Փետրվարի 8-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանի տեղեկացմամբ, ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter