Մրցույթ՝ ՊՆ «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել։
2020թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով.
- մեքենայական ուսուցում,
- տվյալների ճարտարագիտություն,
- տվյալների վերլուծություն և վիճակագրություն
«Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը ներառյալ:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել