HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն մտադիր է վերադառնալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն երկուշաբթի՝ փետրվարի 8-ին կհայտարարի դիտորդի կարգավիճակով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ ԱՄՆ վերադարձի մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Associated Press գործակալությանը։ Վաշինգտոնում կարծում են, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ ԱՄՆ վերադարձը կլինի ամենաարդյունավետ միջոցը Խորհրդի բարեփոխումների և զարգացման համար։

«Մենք գիտենք, որ Խորհուրդն ունի ներուժ աշխարհում բռնապետության և անարդարության դեմ պայքարի կարևոր հարթակ դառնալու համար»,- Associated Press գործակալությանը հայտնել է Պետքարտուղարության աշխատակիցը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն հույս ունի, որ իր ներկայությամբ կկարողանա նպաստել այդ ներուժի իրագործմանը։

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին հայտարարել էր 2018 թվականին։ Դոնալդ Թրամփը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, քննադատել էր միջկառավարական մարմնին՝ Իսրայելի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի և բարեփոխումների բացակայության համար։

Լուսանկարը՝ Magali Girardin/Keystone via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter