HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում մեկնարկել է 2021թ. ձմեռային զորակոչը

Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի հանրապետության պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկներն անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, ապա վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:

«Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու նպատակով, միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները, իսկ վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է:

Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուներն ու կազմակերպիչները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter