HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ հաշվին է գոյատևում մարզային հեռուստաընկերությունը

Մարզերում գործող հեռուստակայանների մեծ մասը գովազդով չի կարողանում գոյատևել: Երեկ հայ և թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կապանի «Սոսի» հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանը:

Հայաստանի հարավային մարզում գովազդի մեկ րոպեն ամենաթանկը «Սոսի» հեռուսատաընկերությունում է, բայց, ըստ տնօրենի, նույնիսկ դրանով հնարավոր չէ ապահովել հեռուստակայանի գործունեությունը: Այդ պատճառով աշխատում են հիմնականում հովանավորության շնորհիվ: «Սոսի» հեռուստաընկերության հիմնական հովանավորը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է:

«Հնարավոր է գոյատևել, եթե իրականացվի լուրի կամ լրատվական բլոկի վաճառք: Բայց մենք գտել ենք, որ ավելի լավ է հովանավոր գտնել, որը մեզ աջակցի, քան թե կապ ունենաս բոլորի հետ' հատ-հատ»,- կարծում է հեռուստաընկերության տնօրենը:

«Հետքի» հարցին, թե որքան աջակցություն է ստանում հեռուստաընկերությունը կոմիբինատից, տնօրենը ներկայացրեց անցյալ տարվա ֆինանսական հոսքերի տվյալները. «Սոսի» հեռուստաընկերությունը կոմբինատից ամսական ստացել է 2,5 մլն դրամ, իսկ հեռուստաընկերության ողջ ամսվա բյուջեն 3,2-3,5 մլն դրամ է կազմել:

Թուրք լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք կոմբինատի տերերն ազդում են հեռուստաընկերության քաղաքականության վրա և ունեն կապեր իշխանությունների հետ: «Մենք համագործակցում ենք գործարանի տնօրինության հետ, թե գործարանի տերերն ովքեր են, մեզ չի հետաքրքրում»,- ասաց Վահե Սարգսյանը: Այունուամենայնիվ, ըստ տնօրենի, գործարանի սեփականատերը գերմանական «Քրոնիմետ» կազմակերպությունն է, ինչը ամենևին չի խանգարում կայանի գործունեությանը: Կայանը հիմնականում լրատվական ուղղվածություն ունի, չնայած կան նաև այլ ծրագրեր' թոք-շոուներ ուղիղ հեռախոսակապով և այլն:

Որպես մարզային հեռուստաընկերություն' «Սոսիի» խնդիրը կադրերն են: Կադրեր ընդունում են, վերապատրաստում, սակայն արդյունքում երբեմն լրագրողներ դառնում են, երբեմն' չի ստացվում: Թվայնացման գործընթացքը «Սոսիում» ևս ընթացքի մեջ է:

Անդրադառնալով գրաքննության կամ ինքնագրաքննության խնդրին' Վահե Սարգսյանը վստահեցրեց, որ գրաքննության չեն առնչվել, հեռուստակայանի փակման խնդիր նույնպես չի եղել: «Հնարավոր է վարվել խելացիորեն, որպեսզի չհասնել դրան: Եթե ես գիտեմ, որ այսօր պիտի ինչ-որ խոսք ասեմ, որ վաղը փակեն իմ կայանը, ես այդ խոսքը չեմ ասի,- ասում է տնօրենը,- որովհետև դրանով ոչ մեկին օգուտ չեմ տա, այլ վնաս կտամ և ամբողջ կայանին, և լսարանին»:

«Կան քաղաքական թեմաներ, որոնց վրա տաբու է դրված» լրագրողների հարցին` տնօրենը պատասխանեց, որ չկան, չկա նաև ճնշվածություն: «Հետքի» հարցին, թե երբևէ անդրադարձել են Սյունիքի մարզպետի ունեցվածքին, Վահե Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, դրանից ավելի կարևոր թեմաներ ունենք»: Ավելին, ըստ տնօրենի, դա մարզպետի անձնական կյանքն է ու նրա ունեցվածքը:

«Ինչպե՞ս են լուսաբանում բնապահպանական խնդիրները, եթե հեռուստաընկերության հիմնական գովազդատուն կոմբինատն է» հարցին' տնօրեն Վահե Սարգսյանը պատասխանեց, որ իրենց դա չի կաշկանդում, և Քաջարանի կոմբինատը մարզի երեք կոմիբինատներից միակն է, որ վճարել է բնապահպանական հարկերը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
TER Astvats. AYS INCHER e asum Կապանի «Սոսի» հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանը?..........................KARDATSIS havatam?......................Duk TESAK vor «Սոսի» հեռուստաընկերության տնօրենը HENTS ays interview-i zhamakan el PASHTPANETS TUNAVOR Քաջարանի կոմբինատին ?.........................Կապանի «Սոսի» հեռուստաընկերությունը FINANSAVORVUM e Քաջարանի կոմբինատի MAFIA-i u texakan HHK-i koxmits u LRIV HSKVUM e NUYN MAFIA-i koxmits.......ANKAXUTIAN voch mi NSHUYL......................Paron Վահե Սարգսյան- mardik HIMAR CHEN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter