Արցախում ինժեներահետախուզական եւ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում
Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր սակրավորական ջոկատները ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ բնակավայրերում և հարակից բնակավայրերում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել