
Բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում նախագահ Արմեն Սարգսյանն այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել