HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ ներկայացուցիչները հանդիպել են միջազգային փորձագետներին

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի /UNDP/ հայաստանյան գրասենյակի և Հումանիտար ականազերծման ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների հանդիպումը ԱԻՆ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը։

«Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալներ Արա Նազարյանը, Արկադի Բալյանը, Փրկարար ծառայության և Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներկայացուցիչներ:

Հանդիպման առանցքում Կառավարության, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի, ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի հետ համապատասխան արձագանքման միջոցառումների համատեղ մշակման և մարդասիրական կարիքները բավարարելու համար բնակչության պաշտպանությանն ուղղված ծրագրերի քննարկումն էր։

Առաքելության նպատակը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԱԻՆ-ի միջև համագործակցության եզրեր գտնելն է՝ Հայաստանում հումանիտար համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

Կողմերը հաստատեl են, որ Կարիքների գնահատում իրականացնելուց հետո կհստակեցվի համագործակցության շրջանակը, որոնցով էլ կարող է առաջնորդվել գրասենյակը՝ սահմանված առաջնահերթություններին համահունչ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter