HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է 51-ամյա տղամարդու կողմից մոր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 51-ամյա տղամարդու կողմից մոր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. սեպտեմբերի 26-ի ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա 09:40-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 51-ամյա բնակիչը, մոր հետ միայնակ գտնվելով իրենց բնակարանում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ալկոհոլային հարբածության վիճակում բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որն առողջական խնդիրների պատճառով  գտնվում էր անկողնային պայմաններում, այնուհետև ձեռքերով սեղմելով նրա բերանի և պարանոցի օրգանները, մեխանիկական շնչահեղձության եղանակով սպանել է մորը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter