
Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ
Ազգային ժողովի Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը, կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ` մեկ պատգամավոր:
Նիստը վարող Լենա Նազարյանը շնորհավորեց Լիլիթ Թադևոսյանին: Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել