HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նիստը

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի  ղեկավարությամբ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի 2-րդ ընթերցմանն է ներկայացրել «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»», ««Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու ««Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

«Նախագծի փաթեթում լրացուցիչ առաջարկվում է «Հարկերի մասին» օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի փոխառությունների և դրանց սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը: Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով:

Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար:

Պատերազմական գործողություններրի հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նաև գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ և շարժական գույքերի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել:

ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային արտոնություններից փաստացի կօգտվի  շուրջ 4600 հարկ վճարող՝ 10,7 մլրդ դրամ գումարի չափով: Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցին հարցեր, որոնց տրվեցին հստակ պարզաբանումներ: Հանձնաժողովը 6 կողմ ձայների համամասնությամբ դրական եզրակացություն է տվել առաջարկվող նախագծին:

Նիստին ներկա էին Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներ, կառավարության պատասխանատուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter