HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Ավանեսյանը և փոխնախարար Արտյոմ Սմբատյանը այցելել են «Արմենիա» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին, հնարավորություններին, վերջին շրջանում իրականացրած փոփոխություններին:

ԱՆ հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախարարին են ներկայացրել բուժկենտրոնի զարգացման ծրագրերը. նոր սարքավորումների ձեռքբերում, բաժանմունքների հիմնանորոգում: Նպատակ կա բուժկենտրոնի` պաշտոնապես 24 մահճակալ սպասարկող վերակենդանացման բաժանմունքի ծավալը հասցնել 50-ի, ընդլայնել ամբուլատոր ծառայությունը:

Ոլորտի ներկայացուցիչները շրջել են կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նախարարը կարևորել է բազմապրոֆիլ հիվանդանոցների համահունչ զարգացումն ու հույս հայտնել, որ «Արմենիա» ԲԿ-ում կյանքի կկոչվեն նախանշված բոլոր ծրագրերը:

Այցի վերջում Անահիտ Ավանեսյանը զրուցել է արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորի հետ ու նրան շուտափույթ ապաքինում մաղթել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter