«Աերոֆլոտը» վերականգնում է կանոնավոր թռիչքները դեպի Երևան
«Աերոֆլոտը» վերականգնում է կանոնավոր թռիչքները դեպի Երևան։ Այդ մասին նշվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Մոսկվա- Երևան կանոնավոր թռիչքները կվերականգնվեն փետրվարի 15-ից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ Երևանից հետադարձը կլինի երկուշաբթի, կիրակի և հինգշաբթի օրը երկու թռիչք հաճախականությամբ։
Բացի դեպի Երևան թռիչքներից, ավիաընկերությունը վերականգնում է թռիչքները նաև Ալմա Աթա, Բաքու և Դելի։ Ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ, փետրվարի 12-ից, կթռչի Ալմա Աթա, իսկ փետրվարի 17-ից՝ Բաքու՝ շաբաթական երկու անգամ (չորեքշաբթի և կիրակի օրերին)։
Զուգահեռաբար, ավիաընկերությունը մեծացնում է նաև դեպի Նուր-Սուլթան, Մինսկ, Բիշքեք թռիչքների հաճախականությունը, իսկ փետրվարի 14-ից բացում է Սանկտ Պետերբուրգ-Մինսկ ուղղությունը։
2020 թվականի ամռանից Ռուսաստանը մասամբ վերսկսել էր թռիչքները մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելառուս, Ղազախստան, Քաթար, Ղրղզստան, Հարավային Կորեա, Եգիպտոս, ԱՄԷ, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա։ Պաշտոնապես վերսկսվել է նաև ավիահաղորդակցությունը Սինգապուրի, Հունաստանի, Եթովպիայի և Սեյշելյան կղզիների հետ, սակայն ռուսական որևէ ավիաընկերություն չի հայտարարել այդ դեպի երկրներ թռիչքների վերսկսման մասին, իսկ 2021 թվականի հունվարից էլ վերսկսվել էր կանոնավոր ավիահաղորդակցությունը Վիետնամի, Հնդկաստանի, Ֆինլանդիայի և Քաթարի հետ։
Լուսանկարը՝ Максим Шеметов / Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել