HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն են անցկացրել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փետրվարի 9-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ: 

Արցախի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները եւ հետագա քայլերը ՀՀ և ԱՀ կառավարությունների կողմից:

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Արցախի հումանիտար խնդիրների լուծման և ենթակառուցվածքների վերականգնման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter