HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունվարին Telegram-ը դարձել է ամենաշատ ներբեռնված հավելվածն աշխարհում

Telegram հավելվածը 2021 թվականի հունվարին դարձել է ամենաշատ ներբեռնված հավելվածն աշխարհում։ Այդ մասին հայտնել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը։ Դուրովը չի նշել, թե ինչքան է մեծացել մեսենջերի լսարանը։ Դեռ անցած ամսվա կեսերին Դուրովը հայտնել էր, որ Telegram-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 500 միլիոնը։  

Telegram-ի լսարանը մեծացել է այն բանից հետո, երբ հունվարին, Կապիտոլիումի գրոհից հետո, App Store-ը և Google Play Market-ը ջնջել էին Parler սոցիալական ցանցը, որից օգտվում էին ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները։

Telegram-ի օգտատերերի թիվն աճել է WhatsApp մեսենջերի գաղտնիության քաղաքականության փոփոխությունից հետո։ Այդ ֆոնին Telegram-ից բացի մեծացել է նաև Signal մեսենջերի լսարանը։ 

Հունվարին ամերիկյան Coalition for a Safer Web կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել Apple և Google ընկերությունների դեմ՝ պահանջելով հեռացնել Telegram-ը App Store-ից և Google Play Market-ից։ Կազմակերպության կարծիքով՝ Telegram-ը տարածում է հակասեմական, ռասիստական և նեոնացիստական բովանդակություն։ Պավել Դուրովը չի մեկնաբանել մեղադրանքը։

Լուսանկարը՝ politico.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter