Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարներին
Փետրվարի 10-ին Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացել է Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ: Այս մասին ասվում է ՀԲՄ-ի տարածած հաղորդագրությունում։
Հանդիպման շրջանակներում պետական նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՀ Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։
Առևտրային բանկերի ղեկավարները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված Արցախում վարկավորում իրականացրած բանկերի կողմից վարկառուների աջակցությանն ուղղված ծրագրերի մանրամասները:
Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբեր ամսից մինչ 2021թ. մարտի 31-ը ֆիզիկական անձ վարկառուների մինչև 30 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի մնացորդով վարկային պարտավորությունների մասով (բացառությամբ հիփոթեքային և ոսկու գրավով վարկերի) տրամադրվել է մայր գումարների գծով արտոնյալ ժամկետ, համապատասխանաբար երկարաձգվել է նաև վարկի մարման ժամկետը:
Մայր գումարի մասով արտոնյալ ժամկետ ստացած վարկերի գծով շարունակվել են իրականացվել տոկոսագումարների մարումներ:
Իրավաբանական անձ վարկառուների մասով ևս բանկերը ցուցաբերել են անհատական մոտեցում և հնարավորության դեպքում կիրառվել են համապատասխան մեղմացումներ։
Լուսանկարում՝ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել