Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներ են կատարվում
Արցախի փրկարարները փետրվարի 10-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Վերջին երկու օրերի ընթացքում աշխատանքները դադարեցվել էին, կապված ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել