HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանն ահազանգում է` նոյեմբերի 9-ի հայտարարությունից 3 ամիս անց փաստահավաք խմբի հարցով կոնսենսուս չկա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հիշեցրեց, որ լրացել է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության երեք ամիսը, սակայն դեռ որևէ քայլ չի արվել փաստահավաք խումբ ստեղծելու առնչությամբ: Մարուքյանի խոսքով` վերջինս պետք է քննի թե՛ նախապատերազմական շրջանը, թե՛ պատերազմի կառավարման և թե՛ բանակցություների ընթացքը, ապա համապատասխան զեկույցով հանդես գա ժողովրդի առաջ:

«Երեք ամիս է անցել, բայց որևէ կոնսենսուս չկա այդ հարցով, ես նախագիծ եմ պատրաստել՝ առաջարկելով ստեղծել փաստահավաք խումբ»,- ասաց Մարուքյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց պատգամավորին, որ վերջինս հրապարակային հայտարարում էր պարիտետային հանձնաժողովի ստեղծման ցանկության մասին.

«Երբ ուսումնասիրեցի Ձեր առաջարկած նախագիծը, տեսա, որ հանձնաժողովը 70%-ով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, ովքեր Ձեր հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց, որ վերջին անգամ փորձել են այդ հարցով Մարուքյանին քննարկման հրավիրել, սակայն վերջինս «հարկ չի համարել» քննարկման գնալ:

«Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, այն է` քննիչ հանձնաժողովը, որը կարող է ձևավորվել՝ համապատասխան կարգավորումների համաձայն»,- ասաց Փաշինյանը: Վերջինս ընդգծեց` պատերամզի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է, ապա համաձայնեց Մարուքյանի հետ` մինչև վերջին դետալը պետք է պարզվի:

Մարուքյանը հակադարձեց` ԱԺ քննիչ հանձնաժողովը չի ունենալու լայն հանրային վստահություն, քանի որ կազմում մեծ մասամբ իշխանության ներկայացուցիչներ են լինելու:

Էդմոն Մարուքյանը օրենքի նախագիծը փոխանցեց վարչապետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter