HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ականների վտանգի մասին իրազեկման միջազգային օր. վերջ զենքերին, որոնք շարունակում են սպանել

Ականների վտանգի մասին իրազեկման և հակաականային գործունեության  միջազգային օրվա կապակցությամբ՝ ապրիլի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դարձյալ կոչ է անում գերծունեություն ծավալել վերջ դնելու համար որոշ մահաբեր զենքերի օգտագործման հետեվանքով արագացած տառապանքներին։

«Միջազգային հանրությունը պետք է շարունակի գործել այնքան ժամանակ, որքան մարդիկ շարունակում են սպանվել՝ խեղված ականներից, կասետային զինամթերքից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից»,- ասում է ԿԽՄԿ-ի գլխավոր քարտուղար Իվ Դակորը։ «Ավելի մեծ ջանքեր է հարկավոր գործադրել վերացնելու համար ականները, կասետային զինամթերքը, ինչպես նաև պայթյունավտանգ ու լքված այլ զինամթերք։ Հակահետևակային ականների և կասետային զինամթերքի օգտագործումը նույնպես պետք է դադարեցվի»։

ԿԽՄԿ-ի գլխավոր քարտուղարը  ցավով նշեց, որ ականները և այլ պայթյունավտանգ զինամթերքը ոչ միայն անցյալ պատերազմների ժառանգություն են, այլև վերջին տարիների հակամարտություններից բխող վտանգ։ Հայաստանում, օրինակ Ղարաբաղյան հակամարտության զինադադարից տասնութ տարի անց դեռևս կան ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից (ՊՊՄ) տուժած համայնքներ։ Գնահատելու համար ականներից և ՊՊՄ-ից տուժած անձանց և նրանց ընտանիքների կարիքները ԿԽՄԿ-ն՝ Հայկական կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ մեկնարկել է մի ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է հավաքել և համակարգել տուժածների մասին տեղեկությունները։

Ականներից և չպայթած զինամթերքից առաջացած տառապանքը հնարավոր կլիներ արավելագույնս նվազեցնել եթե բոլոր պետությունները միանային և ներպետական օրենսդրության մեջ լիովին կիրառեին միջազգային մարդասիրական իրավունքի այն պայմանագրերը, որոնք վերաբերում են նշված զինամթերքից առաջացած խնդիրներին։ Դրանք են, մասնավորապես, Հակահետևակային ականների մասին կոնվենցիան, Կասետային զինամթերքի մասին կոնվենցիան և Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների մասին արձանագրությունը։

«Չնայած այն բանին, որ իրավական դաշտի առկայությունն ինքնըստինքյան զգալի նվաճում է, անհրաժեշտ են նաև էական ներդրումներ՝ մարդասիրական նպատակներն իրականացնելու համար»,- ասում է պն Դակորը։ Մասնավորապես, իրական կարիք կա ուժեղացնելու օժանդակությունը ականնեից և պատերազմի այլ մահաբեր մնացորդներից տուժածներին։ Նրանք ամբողջ կյանքի ընթացքում բուժօգնության , առողջության վերականգնողական և հոգեբանական աջակցության կարիք են ունենալու, ինչպես նաև օժանդակություն՝ կյանքում իրենց տեղը կրկին գտնելու համար։

«Պետությունները պետք է ավելի մեծ թափ հաղորդեն ականների և կասետային զինամթերքի կուտակումների ոչնչացման իրենց ջանքերին, արագացնելու վնասազերծումը»,- ասում է նա։ «Շատ տեղերում հարկավոր է բարելավել տուժածերի մասին տեղեկություններ հավաքագրումը, ինչպես նաև ներպետական այնպիսի օրենսդրության ընդունում, որը կնպաստի պայմանագրերի ներքո պարտավորությունների կատարումանը»։

Այս տարի կլրանա 1997 թ.-ի Հակահետևակային ականների մասին կոնվենցիայի 15 տարին։ Պայմանագրին միացել է 159 պետություն, որոնցից առնվազն 35-ը դեռևս ունեն ականազերծման պարտավորություններ։  2003 թ.-ին ընդունված Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների մասին արձանագրությանը միացել է 76 պետություն։ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիան միացել է 70 պետություն, և ևս 41 պետությունստորագրել են այն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter