HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ն․ Փաշինյան․ «2020 թվականին ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել»

Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը։ Որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 11-ի նիստում։

Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, այսինքն՝ այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի լինեն 0% տոկոսադրույքով։

«2020 թվականին ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել, ընդ որում՝ 2018 թվականի համեմատ 2020 թվականին տրամադրված վարկերը 6 անգամ գերազանցել են ցուցանիշը»,- տեղեկացրեց վարչապետ Փաշինյանը։

Ըստ նրա՝ եթե 2018 թվականին 5782 վարկ է տրամադրվել, ապա 2020-ին 36 608 վարկ է տրամադրվել։ 

«Ընդ որում, 2020 թվականի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների պայմաններում, որ մենք գյուղացիներին վարկ չենք տալիս։ 2018 թվականի նկատմամբ գյուղատնտեսական վարկերի ծավալը եռակի աճել է։ Կարևոր է ընդգծել, որ անցած տարի աշնանացան ցորենի ծրագիր ենք իրականացրել, այս տարի էլ պլանավորում ենք գարնանացան ցորենի ծրագիր իրականացնել։ 2020 թվականին Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումն աճել է 30 և 38 %-ով»,- ասաց վարչապետը։

Էկոնոմիկայի նախարարն էլ նշեց, որ այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերին մասնակցել և ապահովել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը, ինչպես նաև՝ պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար ապահովել միանման արտոնյալ պայմաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter