Որոնումներ կիրականացվեն Հադրութի շրջանում
Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարար ծառայության ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծառայության հաղորդմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:
Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:
Լուսանկարը՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել